ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Tora Palace» հյուրանոցային համալիրը աչքի է ընկնում ոչ միայն իր գրավչությամբ, այլեւ իր շքեղ հարմարություններով, տրամադրող մթնոլորտով, դիզայնով, ճարտարապետական ոճով եւ եզակի դիրքով: «Tora Palace"-ը գտնվում է փոքր կենտրոնից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, սիրահարների այգու եւ Մարշալ Բաղրամյան կայարանի հարեւանությամբ: «Tora Palace»-ը կարող է լինել լավագույն ընտրությունը այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են պարզապես Երեւանում ոտքով շրջել, կամ գործարարների համար, ովքեր ցանկանում են մոտ լինել կորպորատիվ գրասենյակներին կամ դեսպանություններին: Այն նաեւ հիանալի վայր է տեղացիների համար, ովքեր, ցանկանում են կտրվել ամենօրյա անհանգստություններից եւ խնդիրներից: «Tora Palace»-ը զբոսաշրջիկների եւ տեղացիների այցը Երեւան առանձնակի հարմարավետ կդարձնի: Իր ժամանակակից եւ նրբաճաշակ հարմարություններով «Tora Palace» հյուրանոցային համալիրը հեղինակավոր եւ հարմարավետ վայր է, որտեղ դուք կարող եք անցկացնել հաճելի ժամանակ: Բացառիկ հանգիստ կազմակերպելու համար երկար մտածելու կարիք չկա. Պարզապես այցելե՛ք «Tora Palace» հյուրանոցային համալիր եւ բարձր ճաշակը միավորեք շքեղ եւ անմոռանալի հանգստի հետ: «Tora Palace» չորս հարկանի շքեղ հյուրանոցային համալիրը առաջարկում է Ձեզ իր ծառայությունները: Այստեղ բարձր որակը զուգակցվում է շքեղությամբ: Դուք այստեղ կգտնեք այն ամենը ինչ փնտրում եք: Ընտանեկան տոնակատարություններ, գործարար հանդիպումներ, ինչպես նաեւ հիշարժան արարողություններ... Այստեղ բոլորը կարելի է կազմակերպել մեկ տեղում: Այս վայրում դուք բարձրորակ ծառայության շնորհիվ կկարողանաք բացահայտել կյանքի բարիքները: Թույլ տվե՛ք, որպեսզի Ձեր բոլոր քմահաճույքներն ի կատար ածվեն «Tora Palace»-ում. վայելե՛ք ջերմությամբ լի հյուրասենյակը, բարձրորակ ճաշը, եւ Ձեզ ծառայելու մեր պատրաստակամությունը: «Tora Palace»-ը առաջարկում է հետեւյալ բարձրորակ ծառայությունները՝ -ռեստորանային ծառայություններ, -բացօդյա լողավազանի ծառայություններ, -հյուրանոցային ծառայություններ, -ՍՊԱ կենտրոնի ծառայություններ (շուտով):

Ավելին

Ռեստորան

«Tora Palace» ռեստորանի ջերմ մթնոլորտի ներքո բարձրորակ ծառայությամբ բացառիկ հյուրերին կառաջարկվեն մի շարք համեղ ճաշատեսակներ ճապոնական խոհանոցից: Ընտիր սնունդը կարող է հեշտությամբ հաճոյացնել, գոհացնել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին: Մեր ավագ խոհարարը պատրաստ է բավարարել մեր հյուրերի ցանկացած քմահաճույք եւ ճաշակ: Ռեստորանը եզակի է ոչ միայն իր տեսքով եւ կահավորանքով, այլեւ իր խոհանոցով: Խոհանոցը ֆրանշիզ է, որը կոչվում է Բենիհանա. այն շատ հայտնի է ամբողջ աշխարհում: Վերջինս հիմնադրվել է Նյու Յորք քաղաքում 1964 թվականին: Ճապոնացի պրոֆեսիոնալ խոհարարների կողմից առաջարկվող ճաշացանկը բազմազան է: 101 Բենիհանա խոհանոց կա ամբողջ աշխարհում: «Tora Palace»-ի Բենիհանա խոհանոցը 102-րդն է: Ուտեստներն իրենց նուրբ բուրմունքով եւ յուրահատուկ տեսքով արդեն գերել են այցելուներին: Ռեստորանը նախատեսված է 24 մարդու համար: Ռեստորանի առավելություններից մեկը ավանդական ճապոնական տեպանյակին է: Ճապոնական ռեստորանում Ձեզ կառաջարկեն 47 տեսակի սուշի եւ տեպանյակի:

Ավելին

Սուշի

Սուշիի տեսականին կբավարարի յուրաքանչյուրի ճաշակը. բանջարեղենները, հում ձուկը, եփված ձուկը եւ միսը հիմնական բաղադրիչներն են: Դուք կարող եք համտեսել՝-օձաձկան սուշի, -թունայի սուշի, -էբիկո սուշի…եւ այլն:

Ավելին

Տեպանյակի

Տեպանյակին ուտեստի պատրաստման ձեւ է: Տեպան նշանակում է երկաթյա տապակ, իսկ յակին ճապոներենում համարժեք է խորովել բառին: Տեպանյակի բառացիորեն թարգմանվում է -«Խորովել երկաթե տապակի վրա»: Ճապոնական խոհանոցում տեպանյակի ոճով ուտեստի պատրաստման ժամանակ օգտագործում են միս եւ ծովամթերք: Այն օգտագործվում է նաեւ խմորով պատրաստվող ուտեստների համար, ինչպես օրինակ յակիսոբան (տապակած արիշտա): Տեպանյակիի համար օգտագործվում է հարթ, կուռ եւ տապակաձեւ մակերես: Վերջինս պատրաստելու գործընթացը ավելի հարմարավետ է դարձնում փոքր, լավ կտրատված ուտեստի բաղադրիչների համար, ինչպես օրինակ սունկը, սոխը, գազարը, եւ բրինձը: Տեպանյակիի լավագույն մասն այն է, որ ուտեստի պատրաստումը եւ համտեսումը նույն վայրում է իրականացվում: Ձեզ միայն ուտեստ չեն մատուցում: Թարմ ուտեստը պատրաստվում է Ձեր աչքի առաջ: Դուք կարող եք թելադրել, թե ինչպես եք ցանկանում ճաշակել այն: Գլխավոր խոհարարը, ով ժամանել է Ճապոնիայից ունիկալ է: Նա կատակներ է անում, շոու է սարքում եւ տարբեր հնարքներ գործում սննդային պարագաներով: Դուք եզակի եւ ֆանտաստիկ դրական լիցքեր կստանաք, մինչ կակնդրեք գլխավոր խոհարարի հմուտ ձեռնածությամբ պատրաստման պրոցեսին: Այստեղ դուք կարող եք համտեսել՝ -կալմարի տեպանյակի, -հավի տեպանյակի, -պերկեսի տեպանյակի, -տավարի մսով տեպանյակի, -ծովախեցգետնի տեպանյակի եւ այլն:

Ավելին

Բացօդյա լողավազան

Բացօդյա լողավազանը գտնվելով քաղաքի կենտրոնում Ձեզ հնարավորություն կտա Երեւանյան այրող շոգից հետո հանգստանալուեւ թարմանալու: Բացօդյա լողավազանի մոտ կա բար, որտեղ հյուրերը կարող են խմիչքներ վայելել: Տարբեր շոու ծրագրեր, միջոցառումներ, եւ համերգներ են կազմակերպվում… Վերջիններս ուղեկցվում են գեղեցիկ լուսավորությամբ եւ երաժշտությամբ: Գույների գեղեցիկ համադրությունը կգրավի Ձեր համակ ուշադրությունը՝ ստիպելով որոշ ժամանակով կտրվել իրականությունից:

Ավելին

Հյուրանոց / Հարմարություններ

Հյուրանոցն աչքի է ընկնում նուրբ կահավորանքի, գույների եւ լուսավորության հաճելի համակցությամբ: Սա մի վայր է, որտեղ դուք կարող եք հայտնվել դասական մթնոլորտում: Թվում է, թե հայտնվել եք մեկ այլ աշխարհում, առօրյա անհանգստություններից ու խնդիրներից զերծ: Սենյակները նաեւ զարմացնում են իրենց հարմարավետությամբ եւ շքեղությամբ: Այստեղ յուրաքանչյուր հյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Հյուրանոցի պրոֆեսյոնալ թիմը պարտավորվում է աջակցել Ձեզ հյուրանոցում Ձեր կացության ամբողջ ընթացքում: Որակը բարձր է: Այստեղ հրաշալի՜ է: «Tora Palace»-ը առաջարկում է իր հյուրերին 9 առանձնակի հարմարավետ սենյակներ ժամանակակից մինիմալիստական ոճով: Դրանք ողջունում են հյուրերին իրենց հարմարավետությամբ եւ յուրահատուկ ոճով: Հյուրանոցն ունի 4 սենյակ երկրորդ հարկում եւ 5 սենյակ երրորդ հարկում: Իննը սենյակները հետեւյալ կատեգորիաներին են պատկանում. երկրորդ հարկում՝ 1 լյուքս եւ 3 երկտեղանոց միջին սենյակ(double medium): Երրորդ հարկում կան 2 երկտեղանոց ընդարձակ սենյակ(double large), 1 թվին եւ 2 երկտեղանոց միջին սենյակ: Բոլոր սենյակներն ունեն… - Անվճար Wi-Fi ինտերնետ, -սառնարան - լիովին համալրվող մինի բար, հրակայուն պահարան, - արբանյակային հեռուստեսություն 42 ալիքով, -անվճար տեղական հեռախոսագիծ, -Լոգասենյակում ջեռուցվող հատակ, - կենտրոնացված օդորակում / ջեռուցման համակարգ, -էլեգանտ կահույք՝ գրասեղան, բազմոց, հարմարավետ մահճակալներ, -մահճասեղաններ, -էներգախնայողության անջատիչ: Լյուքս համարի առավելությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն մյուս համարների, այն ունի երկու սենյակ, մեծ սուրճի սեղան եւ ջակուզի:

Ավելին

ՍՊԱ կենտրոն

ՍՊԱ կենտրոնը կբացվի ապրիլ ամսին:

Ավելին